Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
05.05.2020 | 00:48
Ինձ կան­խո­րոշ­ված է լի­նել և՛ Ալ­ֆան, և՛ Բե­տան, և Օ­մե­գան, իմ մեջ են ամ­փոփ­ված Ծնն­դյան ու Մահ­վան եր­կու վեհ գա­ղա­փար­նե­րը՝ և՛ հե­րո­սա­կան և՛ ող­բեր­գա­կան, և տնօ­րի­նել դրանց միջ­նա­մա­սում ծա­վալ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, ո­րոնք պա­րու­նա­կում են մեծ ռիս­կեր: Ինձ է վս­տահ­ված դրանց կա­ռա­վա­րու­մը, քան­զի իմ առջև ի չիք կդառ­նա ցան­կա­ցած ան­կա­ռա­վա­րե­լի ռիսկ, նույ­նիսկ ժան­տախտ ու թա­գա­ժահ­րախտ: Խու­ճա­պի մատն­վե­լու կա­րիք ա­մենևին չկա: Սա մո­լո­րա­կի փր­կու­թյան ծրա­գիրն է, ո­րի շնոր­հիվ կապ­րի մարդ­կու­թյան ա­ռողջ, դի­մադ­րո­ղու­նակ և տո­կուն հատ­վա­ծը: Թա­գա­կիր­նե­րի սփ­ռած այդ բա­ցիլ կոչ­վածն ու՞մ շունն է, որ սպառ­նա իմ ժո­ղովր­դին, թեև եր­բեմն ինձ պա­րու­րում է այն զգա­ցո­ղու­թյու­նը, որ բա­ցի­լը խր­ված է հա­մայն մարդ­կու­թյան կո­կոր­դի մեջ ձկան փշի նման, և նա ոչ մի կերպ չի կա­րո­ղա­նում ա­զատ­վել դրա­նից: Հաս­տատ սա­տա­նա­յի մա­տը խառն է, բայց ես ա­պա­հո­վագր­ված եմ այդ չա­րի­քից՝ էդ­պի­սի՞ փոր­ձանք­ներ եմ հաղ­թա­հա­րել, մա­նա­վանդ դեռ վաթ­սունս չի բո­լո­րել, դեռ այն­քան տա­րեց չեմ, որ ճամպ­րուկ­ներս հա­վա­քեմ ու քայլ ա­նեմ դե­պի էն աշ­խարհ… Սա կա­ռա­վա­րե­լի քաոս է, բայց վի­ճակն օր­հա­սա­կան է: Մենք ըն­թա­նա­լու ենք հո­սան­քին հա­կա­ռակ և մեծ օ­գուտ­ներ ենք քա­ղե­լու դրա­նից: Այս պան­դե­միան լայն հո­րի­զոն­ներ է բա­ցում և պայ­ծառ ա­պա­գա խոս­տա­նում մարդ­կու­թյա­նը: Պար­զա­պես հար­կա­վոր է տո­գոր­վել ռո­բին­զո­նյան լա­վա­տեու­թյամբ, և ճշգ­րիտ հմ­տու­թյամբ օգտ­վել ըն­ձեռ­ված հնա­րա­վո­րու­թյու­նից: Թող մո­լո­րա­կը բեռ­նա­թափ­վի ծան­րու­թյու­նից: Մենք ար­դեն իսկ նա­խագ­ծում ենք դրա­նից շա­հե­լու, հետ­հա­մա­ճա­րա­կա­յին շր­ջա­նում օ­գուտ­ներ ձեռք բե­րե­լու, հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան նոր դա­րաշր­ջան կա­ռու­ցե­լու ծրա­գիր, ո­րը պայ­մա­նա­կա­նո­րեն կո­չել ենք ինք­նա­մե­կու­սաց­ման է­պո­խա: Ի­հար­կե, դա իր մեջ պա­րու­նա­կում է ան­տար­բե­րու­թյան, ինք­նամ­փոփ­ման, մեկ­մե­կուց օ­տար­ման, ե­սա­մո­լու­թյան ռիս­կեր: Հա­սա­րա­կու­թյու­նը կա­րող է տրոհ­վել ոչ թե ա­ռան­ձին խմ­բե­րի և միու­թյուն­նե­րի, այլ ան­հատ­նե­րի, ին­չը և լավ, և վատ է: Չգի­տեմ, դուք ո­րո­շեք դրա խերն ու շա­ռը, բայց հա­վա­տա­ցած եմ, կարժևոր­վի մար­դը, որ­պես ինք­նու­թյուն և ան­կախ միա­վոր, և հա­սա­րա­կու­թյուն­նե­րը կդառ­նան մար­դա­կենտ­րոն ու հեշտ կա­ռա­վա­րե­լի: Ա­կանջդ կան­չի, ձերդ գե­րա­զան­ցու­թյուն մեծն Ա­շուր­բա­նի­պալ՝ թա­գա­վոր ա­սո­րա­կան աշ­խար­հի, որ դեռ մ.թ.ա. մտ­քի կա­ռա­վար­ման ա­կա­դե­միան հիմ­նե­ցիր և կի­րա­ռե­ցիր մե­րօ­րյա ա­մե­նից պա­հանջ­ված «բա­ժա­նիր, որ տի­րես» դի­վա­նա­գի­տա­կան հան­ճա­րեղ հնար­քը: Հի­մա Նին­վեում մու­միադ երևի մի քա­նի ան­գամ շու­ռու­մուռ ե­կավ … Ստիպ­ված եմ ևս մեկ ան­գամ կրկն­վել: Մեզ հա­մար բո­լոր ռիս­կե­րը կա­ռա­վա­րե­լի են: Ինչ­պես ա­սում են` Աստ­ված մի դու­ռը փա­կում, մեկ ու­րիշն է բա­ցում: Պատ­րաստ­վեք հետ­հա­մա­ճա­րա­կա­յին ար­մա­տա­կան շր­ջա­դար­ձին՝ օն­լայն ա­մուս­նու­թյուն, օն­լայն ծնն­դա­բե­րու­թյուն, օն­լայն ու­սու­ցում, օն­լայն աշ­խա­տանք, և աշ­խա­տա­վարձ, օն­լայն գնում­ներ, օն­լայն կի­նո, թատ­րոն, թան­գա­րան և այլն: Տանդ նս­տած կա­րող ես շուր­ջերկ­րյա տու­րիս­տա­կան ճա­նա­պար­հոր­դու­թյուն կա­տա­րել, ուր աչքդ կտ­րի: Պատ­կե­րաց­նո՞մ եք այս հրաշ­քը, թե որ­քան շեն­քեր ու շի­նու­թյուն­ներ կբեռ­նա­թափ­վեն ա­վե­լորդ քա­շից, թե քա­նի կին կձեր­բա­զատ­վի բռ­նու­թյուն­նե­րից և բռ­նա­բա­րու­թյու­նից, քան­զի տղա­մար­դիկ այլևս ան­տար­բեր կլի­նեն ի­րա­կան ի­գա­կան սե­ռի նկատ­մամբ և կհուզ­վեն միայն օն­լայն կա­նանց գո­յու­թյու­նից… Իսկ թե աշ­խար­հա­կալ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի օ­թյա­կի հա­ջորդ ա­նակն­կա­լը մարդ­կու­թյանն ինչ­պի­սին կլի­նի, ցույց կտա ժա­մա­նա­կը: Սա ևս օղ ա­րեք ձեր լոշ­տակ ա­կանջ­նե­րին, ու ժան­գո­տած ու­ղեղ­ներդ աշ­խա­տեց­րեք:
Կա­լի­մե­րա, սի­յե­նի (Բարև, բա­րե­կամ­ներ)…
Կյան­քը շա­րու­նակ­վե­լու է նաև այս պան­դե­միա­յից հե­տո, միայն թե անհ­րա­ժեշտ է գի­տակ­ցա­բար և հա­մախ­մբ­ված ինք­նա­մե­կու­սա­նալ։ Անհ­րա­ժեշտ է հո­գե­բա­նո­րեն նա­խա­պատ­րաստ­վել նոր կյան­քին, ո­րին մենք կն­պաս­տենք հո­գե­բա­նա­կան ճնշ­ման և հա­սա­րա­կու­թյան դաս­տիա­րա­կու­թյան տար­բեր գոր­ծի­քա­կազ­մե­րի կի­րառ­մամբ: Այ­սու­հետ, իմ ձեռ­քե­րի վրա է Մեր սուրբ մյու­ռո­նով օծ­վե­լու նո­րա­ծին ման­կան ան­մեղ մար­մի­նը, և ես եմ ա­ռա­ջի­նը մի բուռ հող լց­նե­լու հան­գու­ցյա­լի գե­րեզ­մա­նա­փո­սի մեջ: Իսկ ին­չո՞վ է զբաղ­ված ձեր այդ­քան գո­վա­կան և պաշ­տե­լի ե­կե­ղե­ցին, ին­չո՞վ է նպաս­տում հա­մա­ճա­րա­կի վե­րաց­մա­նը: Կար­ծում եմ լավ ա­ռիթ է, որ նա աշ­խար­հին ի ցույց դնի Հի­սու­սին խո­ցած սուրբ Գե­ղար­դի զո­րու­թյու­նը, ո­րը մեկ ան­գամ չէ, որ օր­հա­սա­կան պա­հե­րին փր­կել է հա­զա­րա­վոր կյան­քեր: Նրա հրա­շա­գոր­ծու­թյան մա­սին է պատ­մում այն փաս­տը, որ խո­ցե­լուց հե­տո Հի­սու­սի կո­ղից ա­րյուն և ջուր է ցայ­տել, ո­րի մի կա­թիլն ըն­կել է հռո­մեա­ցի զին­վոր Լոն­գի­նի կույր աչ­քին և վե­րա­կանգ­նել տե­սո­ղու­թյու­նը։ Նաև վրաց Գեոր­գի թա­գա­վո­րի խնդ­րան­քով 18-րդ դա­րում կա­սեց­րել է հարևան ժո­ղովր­դին պա­տու­հա­սած ժան­տախ­տի հա­մա­ճա­րա­կը, Բա­յա­զե­տում նույն հի­վան­դու­թյան բռն­կու­մը 19-րդ դա­րում, իսկ 1920 թվա­կա­նին այն դուրս չբեր­վեց Էջ­միած­նից, և հի­վան­դու­թյան զոհ գնա­ցին հա­զա­րա­վոր մար­դիկ… Թող ե­կե­ղե­ցին մի­ջամ­տի իր հո­տի փր­կու­թյա­նը, ինչ­պես կու­զի, բայց ձեռ­քե­րը չլ­վա­նա ու մի կողմ քաշ­վի: Եվ մի՛ տա­նիր զմեզ ի փոր­ձու­թյուն, այլ փր­կյա զմեզ ի չա­րեն… Գու­ցե հենց մե՞ր ազ­գին է վի­ճակ­ված հա­մաշ­խար­հա­յին մարդ­կու­թյան ա­մե­նափ­րկ­չի ա­ռա­քե­լու­թյու­նը: Չգի­տեմ: Մենք ա­մե­նուր նո­րա­րար ու հան­ճա­րեղ ենք ե­ղել: Չթ­վար­կեմ մեր հայ­րե­նա­կից­նե­րի գյու­տե­րը, ա­ռանց ո­րոնց հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քակր­թու­թյու­նը եր­կու ոտ­քով կկա­ղար և ցմահ կգամ­վեր Է­րիկ Ա­վա­գյա­նի ստեղ­ծած հաշ­ման­դա­մի սայ­լա­կին: Նույ­նիսկ Լվո­վում նավ­թի լամ­պը հո­րի­նող Յան Լու­կասևիչ-Իգ­նաթ Ղու­կա­սյա­նը, Կո­պեռ­նի­կո­սի 1 հաս­ցեում գտն­վող դե­ղա­տա­նը, նա­խան­ցյալ դա­րի կե­սե­րին ստեղ­ծեց նավթ, մա­զութ, աս­ֆալտ և ար­դյու­նա­բե­րա­կան այլ ապ­րան­քա­տե­սակ­ներ… Էդ­պես, ե­թե մեր հե­ղա­փո­խա­կան­նե­րից յու­րա­քան­չյու­րը կա­րո­ղա­նա մի նավ­թի լամպ կամ մոմ վա­ռել ու լույս ճա­ռա­գել իր շր­ջա­պա­տում, մենք կվե­րաց­նենք մութն ու խա­վա­րը և հա­վերժ կե­ղի­ցի լույս: Փոր­ձը փոր­ձանք չէ:
Ե­կե­ղե­ցու դան­դաղ­կո­տու­թյան, ան­գոր­ծու­թյան և ան­տար­բե­րու­թյան պատ­ճառ­ներն ինձ ան­հայտ են: Հայտ­նի է միայն, որ ես ձեր հայրն եմ և մե­կը ձե­զա­նից: Դուք բո­լորդ հայ­րեր եք, քան­զի ես հա­նու­րի մեջ և հա­նուրն իմ մեջ է: Ես եմ ա­վե­տե­լու Ա­րա­րումն ու գու­ժե­լու Կոր­ծա­նու­մը: Ես եմ Սկիզ­բը և Վեր­ջը: Ես եմ Ալ­ֆան և Օ­մե­գան՝ ա­մե­նա­կա­րողն ան­ցյալ աշ­խար­հում և կշա­րու­նա­կեմ ա­մե­նա­զո­րը լի­նել հա­վի­տյան: Ես միակն եմ, որ հա­վի­տե­նից մինչև հա­վի­տյան եմ, հա­վի­տյան ճշ­մա­րիտ և անս­խա­լա­կան: Ես դուրս եմ իմ մարմ­նից ինչ­պես հո­գին հա­վի­տե­նու­թյան, ո­րի հա­վեր­ժա­կան ըն­թաց­քը ժա­մա­նա­կի և տա­րա­ծու­թյան մեջ ան­կա­սե­լի է, քան­զի ին­ձա­նից են սե­րում ժա­մա­նա­կը, տա­րա­ծու­թյու­նը, տիե­զե­րա­կան ան­հու­նը…
Հա­մաշ­խար­հա­յին գաղտ­նի կա­ռա­վա­րու­թյան կո­մի­տեի ան­դամ­նե­րի թի­վը կրկ­նա­պատկ­վեց, իսկ մենք շր­ջան­ցե­ցինք ու մեր­ժե­ցինք նրանց, ազ­գո­վի դար­ձյալ մնա­ցինք ան­կազ­մա­կերպ, քան­զի չհաս­կա­ցանք խոր­հուր­դը խո­րին, ո­րով­հետև բա­ցի իմ օ­թյա­կի ան­դամ­նե­րից, ով­քեր հնա­զանդ և ան­դա­վա­ճան նվի­րյալ­ներ են, քչերն ան­սա­ցին գլ­խա­վոր ռաբ­բի­նին և հա­մար­ձակ­վե­ցին սեր­տե­լու Ղևտա­կան գիրքն ու Թալ­մու­դի օ­րենք­նե­րը, նրանց գայ­թակ­ղե­ցին շու­մե­րա­բա­բե­լա­կան Գիլ­գա­մեշ ու հու­նա­կան Ո­դի­սա­կան, հնդ­կա­կան Ռա­մա­յա­նա ու պար­սից Շահ­նա­մե պար­զու­նակ ու ծի­ծա­ղա­շարժ հո­րին­վածք­նե­րով հյուս­ված միա­միտ է­պոս­նե­րը: Դրանք կյան­քա­յին և ի­րա­պաշ­տա­կան չեն, այլ զգաց­մուն­քա­յին և երևա­կա­յա­կան: Մի­կի­տան Սա­քոն ու Բղ­դեն աշ­խար­հը պի­տի փր­կեն… Քան­զի Ժո­ղո­վուր­դը կար­դում է Նա­րե­կա­ցի և Աստ­վա­ծա­շունչ ու չի հաս­կա­նում, սի­րում է գր­քի և ըն­թեր­ցա­նու­թյան խոր­հուր­դը, բայց չի կար­դում ու չի գնում գիրք: ՈՒս­տի, ամ­բո­խին ուղ­ղոր­դում և կա­ռա­վա­րում է ա­մե­նա­զոր փո­ղը, բո­լոր հար­ցե­րը լուծ­վում են փո­ղով, իսկ գրող­նե­րը, գիտ­նա­կան­ներն ու ար­վե­տա­գետ­նե­րը, և ընդ­հան­րա­պես, մտա­վո­րա­կան­նե­րը, սո­ված սատ­կե­լու են… Եվ դա է ճիշ­տը: Ա­կանջդ կան­չի Վլա­դի­միր Ի­լյիչ, էն ո՞նց ա­սիր՝ մտա­վո­րա­կա­նու­թյունն աղբ է, ո­րը պետք է ոչն­չաց­վի: Կեց­ցե՛ս: Մո­լո­դե՛ց:
Ես դա­տա­պար­տում եմ սու­տը և այն մար­գա­րե­նե­րին, ով­քեր փոր­ձել և փոր­ձում են ա­պա­կողմ­նո­րո­շել և մո­լո­րեց­նել հա­վա­տա­ցյալ հո­տը, քան­զի ես պատ­կա­նում եմ ամ­բողջ Երկ­րին, այլ ոչ միայն մեկ ժո­ղովր­դի և պա­տաս­խա­նա­տու եմ հա­մայ­նի հա­մար Բնու­թյունն ու տիե­զեր­քը խռո­վել են մար­դուց և այ­սու­հետ մեկ­նար­կե­լու են վի­րա­վո­րան­քի դի­մաց վար­ձա­հա­տույց լի­նե­լու գործըն­թաց­ներ: Խո­ցե­լի են շն­չա­ռա­կան օր­գան­նե­րը, ո­րով­հետև բնու­թյամբ հատ­կաց­ված և մար­դու աղ­տո­տած թթ­ված­նի բա­ղադ­րու­թյան միջև այլևս ճչա­ցող տար­բե­րու­թյուն է ա­ռա­ջա­ցել, ինչ­պես թո­քե­րի և խռիկ­նե­րի: Իսկ երբ ձուկ ի ջրեն հա­նեն՝ նա մեռ­նի…
Մար­դը չար­դա­րաց­րեց Ա­րար­չի հույ­սե­րը, նա վատ­նեց սի­րո և հա­վա­տի ամ­բողջ պա­շա­րը, և արդ հա­սել է ժա­մը հա­տուց­ման: Դեռ ե­րեք դար ա­ռաջ Թո­մաս Մալ­թու­սը զգու­շաց­նում էր, որ երկ­րագն­դի բնակ­չու­թյու­նը երկ­րա­չա­փա­կան պրոգ­րե­սիա­յով բազ­մա­նա­լու մի­տում ու­նի, իսկ գո­յա­մի­ջոց­ներն ա­վե­լա­նում են միայն թվա­բա­նա­կան պրոգ­րե­սիա­յով, ո­րի պատ­ճա­ռով բնակ­չու­թյան մի մա­սին սպառ­նում են գոր­ծազր­կու­թյունն ու սո­վը։ Այդ ա­վե­լորդ ծան­րու­թյու­նը թո­թա­փե­լու և հա­սա­րա­կու­թյան զար­գաց­ման բնա­կա­նոն ըն­թացք ա­պահ­վե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է այն վե­րաց­նել սո­վի, պա­տե­րազմ­նե­րի, հա­մա­ճա­րակ­նե­րի մի­ջո­ցով… Մեզ փոր­ձում են մե­ղադ­րել այն կան­խար­գե­լե­լու մի­ջո­ցա­ռում­նե­րը ոչ պատ­շաճ մա­կար­դա­կով կազ­մա­կեր­պե­լու և բնակ­չու­թյա­նը ըստ կա­րի­քի հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ չհատ­կաց­նե­լու մեջ: ՈՒ­զում եմ հի­շեց­նել, որ մեր եր­կր­նե­րում պար­բե­րա­բար գլուխ են բարձ­րաց­րել հա­մա­ճա­րակ­նե­րը և բազ­մա­թիվ մարդ­կանց կյան­քեր խլել՝ 1918-1920 թվա­կան­նե­րին ան­բա­վա­րար կազ­մա­կեր­պա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով, բծա­վոր տի­ֆի վա­րա­կից վախ­ճան­վեց նույ­նիսկ Ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյան դիկ­տա­տո­րը: Ժա­մա­նա­կին ոչ պատ­շաճ մա­կար­դա­կով է տե­ղե­կաց­վել ազ­գաբ­նակ­չու­թյունն այն­պի­սի բռն­կում­նե­րի մա­սին, ինչ­պի­սին 1994-95 թվա­կան­նե­րի դիֆ­թե­րիան, 2007 թվա­կա­նի կար­մրու­կը: Եվ մի շարք այլ հի­վան­դու­թյուն­ներ՝ մա­լա­րիա, բրու­ցե­լոզ, ՄԻԱՎ և այլ սե­ռա­վա­րակ­նե­րի և հա­մա­ճա­րակ­նե­րի մա­սին թաքց­վել է բնակ­չու­թյու­նից: Իսկ մենք գոր­ծում ենք բաց և ան­թա­քույց, թա­փան­ցիկ, ա­մեն օր ի­րա­զե­կե­լով հա­սա­րա­կու­թյա­նը նոր վա­րա­կի վտանգ­նե­րի և օ­գուտ­նե­րի մա­սին: Ա­ռակս զի՞նչ ցու­ցա­նե: Այն ցու­ցա­նե, որ կո­րո­նան թագ է, վի­րու­սը՝ բա­ցիլ: Բա՜…
Քե­մալն ու Վա­լո­դը միևնույն սան­րի ա­տամ­ներ էին, մե­կը՝ սև, մյու­սը՝ շեկ: Հի­մա, հո­ղին ա­նար­ժան այդ եր­կու ա­րա­րած­ներն էլ մե­ռած ու ան­թաղ են: Շնա­բա­րո դուրս­պր­ծուկ­ներ, ով­քեր շեղ­վե­ցին Մեր Աստ­ծո լույ­սից, ա­ռատ ա­րյուն հե­ղե­ցին ու վե­րած­վե­ցին գե­հե­նի սա­տա­նա­յա­կան կա­մա­կա­տար­նե­րի…
Հե­ծյալ­նե­րից մե­կը հա­մա­ռո­րեն հե­տապն­դում էր ինձ: Նա նույ­նիսկ այն­քան մո­տե­ցավ, որ սու­րը բարձ­րաց­րեց, որ հար­վա­ծի: Ես այդ աղ­մու­կի մեջ հասց­րի լսել նրա սպառ­նա­լի­քը, իբր՝ ժո­ղովր­դի վրա սուր բարձ­րաց­նողն այդ սրից էլ կընկ­նի, իբր Խուս­տուփ ու Մռով, Սի­փան ու Ա­րա, Ա­րա­րատ ու Ա­րա­գած մի հա­կադ­րեք, այլ հա­մադ­րեք և կհա­մոզ­վեք, որ նրանց միաս­նու­թյու­նը հզոր ու ան­պար­տե­լի լեռ­նա­պա­րիսպ է:
Գլուխս ա­փե­րիս մեջ ա­ռած, որ­տե­ղից որ­տեղ, հի­շե­ցի օս­մա­նա­կան ազ­գա­յին հե­րոս, ազ­գի դա­վա­ճան Հա­րու­թին, որ հայ մտա­վո­րա­կան­նե­րի ցու­ցակ կազ­մեց ու հանձ­նեց դահ­ճա­պե­տին, թե սրանց տա­րեք-կե­րեք, որ հո­տը մնա ա­ռանց ու­ղե­ղի և հեշտ ճամ­փեք սպան­դա­նոց, ու էդ շա­նը շան­սա­տակ ա­րեց մեր վրի­ժա­ռու հայ­րե­նա­կի­ցը, հե­տո աչ­քե­րիս ա­ռաջ երևու­թա­ցավ Սամ­վե­լը՝ այն սու­րը, որ սպա­նեց դա­վա­ճան հո­րը, կս­պա­նի նաև ու­րա­ցող… Ամ­բո­խի մի­ջից լս­վում էր՝ ար­ժա­նի՜ է, ար­ժա­նի՜ է: Հա՜… Հավն աչ­քիդ տա՜… Բա դա ա­նե­լու բան էր, այ ամ­բո­խա­հա­ճո: Հա­րա­զատ ծնո­ղիդ… քո ձեռ­քով… նրան, որ ծնել, մե­ծաց­րել, ուս­ման էր տվել, դպ­րոց ու ման­կա­պար­տեզ տա­րել՝ թա­թիկդ բռ­նած, մարդ դարձ­րել… Ա­մոթ քեզ: Հա­զար ա­մո՛թ…
Հան­կարծ հն­չեց փր­կա­րար հե­ռա­խո­սա­զան­գը, որն սթա­փեց­րեց և վա­նեց ինձ պա­տած դո­ղէ­րոց­քը:
-Մեկ վայր­կյան, երկ­րորդ գծով զանգ է գա­լիս, երևի դար­ձյալ ի­րեն կն­քա­հայր երևա­կա­յող շեֆ կո­չե­ցյալն է.
-Լսում եմ, ա­սա՛:
-Այդ ինչ­պե՞ս ես խո­սում ինձ հետ, ե­րի­տա­սարդ:
-Իսկ ո՞վ է ինձ ան­հան­գս­տաց­նում…
-Քե՞զ… Ան­հան­գս­տաց­նու՞մ: Զգու­շաց­նում եմ, ա­կանջ­ներդ կկտ­րե՛մ, ման­չո՛ւկ: Քեզ հետ խո­սում է Սո­ղո­մոն Թեհ­լի­րյա­նը: Հաս­կա­ցա՞ր… Հի­մա, կար­ծում եմ, ան­հան­գս­տա­նա­լու ա­ռիթ ու­նես:
Չեմ հաս­կա­նում, ին­չու՞ են քնից արթ­նա­ցել ու վրա տվել, ի՞նչ են ու­զում սրանք ին­ձա­նից: Սթր­վե՛ք ձեր տե­ղում: Նախ­կին բո­լոր ռե­ժիմ­նե­րի հետ փոխ­կա­պակց­ված կար­կա­ռուն դեմ­քեր, խոսք­նե­րը մեկ ա­րած, ոտ­քի են կանգ­նել և ցան­կա­նում են խա­թա­րել մեր նո­րօ­րյա կյան­քի խա­ղաղ բնա­կա­նոն ըն­թաց­քը: Լավ է, որ բա­ժա­նոր­դի հետ կապն ընդ­հատ­վեց, թե չէ նյար­դերս ար­դեն տե­ղի էին տա­լիս, և մահ­վան գե­րան­դին ձեռքն ա­ռած սա­տա­նա­յա­կան ինչ-որ մե­կի կմախ­քը սկ­սե­լու էր իր ա­րյու­նա­լի հունձ­քը: Ի՛նչ են վրա տվել, ծա­նոթ ու ան­ծա­նոթ ա­նուն­ներ՝ Ծա­ղի­կյան, Մել­քու­մով, Շի­րա­կյան, Թոր­լա­քյան, Յա­նի­կյան, Եր­կա­նյան, ու ե­սիմ էլ ին­չյան­ներ…. Զանգ զան­գի, հա­ղոր­դագ­րու­թյուն հա­ղոր­դագ­րու­թյան հետևից՝ կշ­տամ­բանք­նե­րով և սպառ­նա­լիք­նե­րով լե­ցուն:
Ես ան­մի­ջա­պես ըն­դու­նե­ցի իմ ա­մե­նափր­կիչ հա­բե­րը և հանձ­նա­րա­րե­ցի հայ­տա­րա­րել ար­տա­կարգ դրու­թյուն, բո­լոր զին­ված ստո­րա­բա­ժա­նում­նե­րին և ու­ժա­յին­նե­րին՝ անց­նել ա­ռա­ջին աս­տի­ճա­նի պատ­րաս­տու­թյան: Ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժի­մի անհ­րա­ժեշ­տու­թյու­նից ել­նե­լով, ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան և ֆեյ­քե­րի կան­խար­գել­ման նպա­տա­կով, ար­գե­լա­փա­կել զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի և հա­մա­ցան­ցի գոր­ծու­նեու­թյու­նը:
Դա­վիթ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն
Դիտվել է՝ 5332

Մեկնաբանություններ